logo
logo_mob

Մուտք գործեք կամ գրանցվեք

Login As
You can log in if you are registered at one of these services:
2.jpg

        Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 27-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 546 հոգուց:           
    2019թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում «Բարսիս» ՍՊԸ-ն զբաղեցնում է 41-րդ տեղը: 2024 թ.-ին «Բարսիս» ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։           
    Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ  Հայաստանի բոլոր մարզերում:           
    Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ընկերությունը 2009 թ.-ին ստաձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ՝ 16-63 մմ արտաքին տրամագծով: Հաշվի առնելով ժամանակի պահանջները և հաճախորդների բարձր գնահատականը՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001: 2008 միջազգային ստանդարտին: Արդեն 2020թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, իսկ վաճառված խողովակների ծավալը գերազանցում է 30,000,000 մետրը։            
    «Նոր Տունը» լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ։ Համագործակցում է թվով 110 միջազգային բրենդի հետ, 78՝ տեղական ներկայացուցիչների և 20 անուն՝ կահույքի միջազգային արտադրողների հետ։       
    «Նոր Տունը» հանդիսանում է FONDITAL, SQUIRREL, COTTO, STN, Visage, Cersanit, Palitra, FIPAR, ZAMBAITI PARATI, HALCON CERAMICS, ARGENTA, Classen և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:  Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:           
    Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:                          
    2005թ-ից սկսած գործում է նաև «Նոր Տուն» լիցենզավորված սպասարկման կենտրոնը (ՀՀ Քաղաքաշինության Նախարարություն, լիցենզիա N 15031 և 15032), որն իրականացնում է ջեռուցման և հովացման համակարգերի նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ, որոնք կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից և ամբողջությամբ ընկերության կողմից ներկրվող որակյալ ապրանքներով: Առաջարկում ենք շինությունների անհատական և կենտրոնացված ջեռուցման, հովացման և ջրամատակարարման ամբողջական համակարգերի նախագծում և տեղադրում:    
    Սպասարկման կենտրոնի մասնագետները կառաջարկեն Ձեր բնակարանին համապատասխան օպտիմալ և յուրօրինակ լուծումներ: Աշխատանքներն իրականացվում են ամենասեղմ ժամկետներում, քանի որ մենք թանկ ենք գնահատում պատվիրատուի ժամանակը, իսկ մոնտաժման բոլոր աշխատանքների համար կատարվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։