“Նոր Տուն” ընկերությունն ավելի քան 10 տարի է ինչ ներկայանում է շինարարական նյութերի շուկայում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:

 Ընկերությունը միաժամանակ զբաղվում է ապրանքների ներկրմամբ և  վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` “Նոր Տունն” համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Շնորհիվ բազմապիսի ու մշտապես թարմեցվող տեսականու` ընկերությունը հնարավորություն ունի վերջիններիս առաջարկել սանտեխնիկական ապրանքների ամբողջական հավաքածու: Մանրածախ առևտուրն իրականացվում է նույնանուն` “Նոր Տուն”, խանութների ցանցում, որտեղ հաճախորդներին տրվում է ցանկացած կարգի արտադրանքների լայն ընտրության հնարավորություն: Ընկերության տրամադրության տակ են նաև հսկայական պահեստային տարածքներն, ինչն օգնում է ավելի արդյունավետ և արագ կազմակերպել աշխատանքները:

 Ընկերության հիմնական նպատակներն են

1.շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով,
2.մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանք համաշխարհային ստանդարտներին հասցնելու ձգտումը,
3.սերվիս կենտրոնի կողմից համակարգերի պրոֆեսիոնալ նախա•ծման, մոնտաժման  և սպասարկման ապահովումը:

 “Նոր Տունը” լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և նախընտրում է աշխատել բոլորին քաջ հայտնի արտադրող-ֆիրմաների հետ, քանի որ հենց այդ ֆիրմաների արտադրանքն է իդեալապես համապատասխանում այսօրվա սպառողների պահանջարկին: “Նոր Տունը” հանդիսանում է FONDITAL,RIFENG PIPING SYSTEMS,SQUIRREL DEVOTION Group, OLYM Group, KALDO,  MARQUIS, COTTO, GALA, APARICI և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

 Մեր աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրանքի որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Բացի այդ, մենք տրամադրում ենք երաշխիք և հետերաշխիքային սպասարկում առաջարկվող բոլոր ապրանքների համար: